Ալիևը մայիսի 9-ին կլինի Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Մոսկվայում Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյա տարելիցին նվիրված տոնական միջոցառումներին ու զորահանդեսին: Ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղար Ազեր Հասիմովը:

«Ցանկանում եմ նշել, որ մի քանի ամիս առաջ Իլհամ Ալիևը ստացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը՝ մասնակցելու այդ միջոցառումներին և հենց այդ ժամանակ էլ ռուսական կողմին պաշտոնապես հայտարարվել է, որ նախագահ Իլհամ Ալիևն ընթացիկ տարվա մայիսին կմասնակցի զորահանդեսին ու Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյա տոնակատարություններին»,- ասել է նա:




Լրահոս