«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լուրջ վիրավորվել է Իրաքի արևելքում ավիահարվածների ժամանակ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Իրաքում հրատարակչության աղբյուրը, ով մոտ է կանգնած ահաբեկչական խմբավորմանը, պատմել է, որ ալ-Բաղդադին ծանր վիրավորվել է այս տարվա մարտ ամսին իրականացված գրոհների ժամանակ:
Աղբյուրի փոխանցմամբ, նա շատ լուրջ է վիրավորվել, սակայն ահաբեկիչների առաջնորդն արդեն ապաքինվում է: Միևնույն ժամանակ հրատարակչությունը նշում է, որ ալ-Բաղդադին դեռևս չի կարող վերադառնալ կազմակերպության ամենօրյա ղեկավարմանը: