Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ առավոտյան ժամը 04:30-05:00-ի սահմաններում, Վանաձոր -Ալավերդի (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհի 59- րդ կմ հատվածում տեղի էր ունեցել քարաթափում:

20-25 խմ ծավալի ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել էին միակողմանի:

Թումանյանի «ՃՇՇՁ» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից: Այն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս