Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ «Հայ կանանց ճակատ»-ի ներկայացուցիչները առավոտյան ակցիա են անցկացրել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմաց։ Ոստիկանությունը մոտեցել և պատռել է պաստառները։
Մեզ հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը նշեց, որ ակցիան ի պաշտպանություն քաղբանտարկյալների է կատարվել և պաստառները եղել են քաղբանտարկյալների լուսանկարներով:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ակցիայի մասնակիցները դադարեցրել են լուռ ակցիան, նրանցից մեկին ոստիկանները բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժին: «Հիմնադիր խորհրդարանի» անդամները չեն կարողանում հասկանալ` որն է եղել ՀԽ անդամին բերման ենթարկելու պատճառը: Նշենք, որ այժմ լուռ ակցիա էընթանում նաև ԵՊՀ-ի դիմաց:
Երվանդ Քոչար փողոցի վրա ճանապարհային ոստիկանները կանգնեցնում են ՀԽ անդամների մեքենաները և ստուգումներ են իրականացնում` հրաժարվելով բացատրել` ինչն է դրդել ստուգումներ անել: Իսկ ակցիայի մասնակիցները միաժամանակ վստահեցնում են, որ անհիմն է ոստիկանների քայլը, քանի որ իրենք օրենքի խախտում թույլ չեն տվել: