Նոր Զելանդիայի վարչապետը քաշել է մատուցողուհու մազերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը ներողություն է խնդրել սրճարանի մատուցողուհուց, քանի որ քաշել է նրա մազերից:

Մատուցողուհին, ում անունը չի հայտնվում, բլոգում գրել է, որ վարչապետը մի քանի անգամ քաշել է նրա մազերից անգամ այն բանից հետո, ինչ նա խնդրել է այլևս այդպես չանել: Միջադեպը հանրության զայրույթն է հարուցել: Ընդդիմությունը ևս բողոքել է:

Վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ջոն Քեյի գործողությունները կատակ են եղել, և նա ներողություն է խնդրում:

Daily Blog-ում մատուցողուհին գրել է, որ նա փորձում էր խուսափել վարչապետից, երբ վերջինս այցելեց նրանց սրճարան:




Լրահոս