«Հիմնադիր խորհրդարանի» անդամին Ոստիկանությունից բաց են թողել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Անի Նավասարդյանին Ոստիկանության կենտրոնական բաժնից բաց են թողել: Նշենք, որ վերջինս մասնակցում էր ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիային, որի ժամանակ նրա  նկատմամբ վարչական բերում է իրականացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172 հոդվածի կետ 3-ի համաձայն (վիրավորանք):

Հիշեցնենք, որ առավոտյան «Հայ կանանց ճակատի» ներկայացուցիչները «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ ևս ակցիա էին անցկացրել` ի պաշտպանություն քաղբանտարկյալների, որի ժամանակ ոստիկանության ծառայողները պատռել էին պաստառները և պայթեցրել փուչիկները, որոնց վրա գրված էին քաղբանտարկյալների անունները:




Լրահոս