Աջակցություն՝ Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը վարչական շրջանների ղեկավարների հետ այցելել և խորհրդանշական աջակցություն է տրամադրել Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին:

«Ապրիլի 24-ին ընդառաջ մեր այցելություններն արդեն ավանդական են դարձել, սակայն տարվա ընթացքում ևս պարբերաբար այցելում ու համապատասխան աջակցություն ենք ցուցաբերում: Ցավալի է միայն, որ տարեցտարի նվազում է Ցեղասպանությունը վերապրած քաղաքացիների թիվը. այսօր մայրաքաղաքում բնակվում է 9 վերապրած»,-նշել է քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներն իրենց շնորհակալությունն են փոխանցել Երևանի քաղաքապետին՝ մշտական ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար:




Լրահոս