Խոյ Բարեհաջող օր է սպասվում: Որքան էլ համարձակ լինեն ձեր ծրագրերը, միևնույն է այսօր կհաջողվի դրանք իրագործել: Այդ հարցում կաջակցեն ոչ միայն աստղերը, այլ նաև մտերիմները, ովքեր ցանկացած իրավիճակում ձեր կողքին կլինեն: Այսօր հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք, լեզու կգտնեք բոլոր նրանց հետ:
Ցուլ Օրվա առաջին կեսին հնարավոր են մանր անախորժություններ և դժվարություններ, սակայն ընթացքում ամեն բան կհարթվի, դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր են անսպասելի այցելություններ, ուրախ կլինեք հյուրընկալել բոլոր նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք:
Երկվորյակ Այսօր պետք է ծայրահեղ զգուշավոր լինել: Ամենափոքր սխալն անգամ կարող է լուրջ և չափազանց տհաճ հետևանքներ ունենալ: Խուսափեք վեճերից թե՛ տանը և թե՛ աշխատավայրում: Իսկ եթե, այնուամենայնիվ, բանավեճի մեջ ներքաշվեք , ապա առավելագույնս հարգալից եղեք զրուցակիցների նկատմամբ, միայն այդ կերպ կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից, որոնք կարող են կործանարար լինել ձեր հարաբերությունների համար:
Խեցգետին Ֆինանսական կարևոր հարցերը փորձեք հետաձգել: Այսօր տնօրինեք միայն փոքր գումարներ, որոնք ձեր բյուջեի համար էական նշանակություն չունեն: Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ, փոխզիջումների կգնաք միայն օրվա վերջում: Հրաշալի օր է գնումների համար: Ձեռք բերեք այնպիսի իրեր, որոնք, կզարդարեն աշխատավայրը և կօգնեն ձեզ առավել հաճույքով աշխատել:
Առյուծ Այսսր բոլոր հարցերում զգուշավոր և շրջահայաց եղեք: Տարեց մարդկանց հետ շփումներն օգտակար կլինեն: Նրանց փորձն ու խորհուրդները ձեզ միանշանակ պետք կգան, իսկ անցյալի պատմությունները՝ կօգնեն փոխել ներկա իրադարձությունների հանդեպ ձեր վերաբերմունքը: Իսկ ինքներդ հոգեկան մեծ բավարարվածություն կստանաք ձեր խաղարարար առաքելությունից:
Կույս Օրվա առաջին կեսը կարող է առանձնանալ մի շարք հետաքրքիր իրադարձություններով: Հրաշալի օր է լավ մարզավիճակը վերականգնելու, ինչպես նաև, հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու համար: իակ բանը, որ չարժե անել, դա վերադարձն է այն մարդու մոտ, ումից երբևէ հիասթափվել ու հեռացել եք: Որքան էլ գայթակղությունը մեծ լինի, պետք չէ նման հարաբերություններին երկրոդ հնարավորությունը տալ:
Կշեռք Դժվարություններ կծագեն, քանի որ ձեզ չի հաջողվի պաշտպանել սեփական շահերը և տեսակետները: Մի՛ վախեցեք պայքարի մեջ մտնել, անգամ այն դեպքում, երբ մրցակիցը ձեզնից ուժեղ է: Հաղթանակը ձերը կլինի, եթե առաջին իսկ դժվաություններից չընկրկեք: Տանն անցկացրած ժամանակը թույլ կտա վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Երեկոյան կարող եք նոր ծրագրեր կազմել: Գաղափարներ կծնվեն,որոնք շատ շուտով կիրագործեք:
Կարիճ Այսօր չափազանց անհամբեր եք և դյուրագրգիռ, հաճախ չեք կարողանա վերահսկել ինքներդ ձեզ, ինչը մտերիմների հետ վեճերի կհանգեցնի: Հիշաչար չեք և արագ մոռացության եք տալիս տհաճ խոսակցությունները, մինչդեռ, նույնը չի կարելի ասել ձեզ շրջապատող մարդկանց մասին: Ոչ մի դեպքում զենքերը վայր մի դրեք, ձեր ուժերը կներեն հաղթահարելու բոլոր դժվարությունները:
Աղեղնավոր Շատ հաճելի օր է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա:Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Համոզված եղեք, բոլոր գործերում աստղերը ձեր կողմից են: Նշանի շատ ներկայացուցիչներ անհանգստացնող խնդիրներին վերջնական լուծումներ տալու հնարավորություն կունենան, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանը:
Այծեղջյուր Այսօր հակասություններով լի օր է: Լսեք ներքին ձայնին, այսօր այն կօգնի խուսափել որոշ անախորժություններից և հասնել ձեր ուզած արդյունքներին: Իսկ ահա, պատեհ-անպատեհ, հնչած կարծիքներին անկանջ դնել չարժե: Հրաշալի օր է անձնական հարաբերություններում նախաձեռնություն դրսևորելու համար: Կարող եք նոր գործեր սկսել, սակայն, ամենայն լրջությամբ վերաբերվեք դրանց: Շտապողականությունը ձեր օգտին չէ:
Ջրհոս Օրվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի առաջարկներ, հանդիպումներ մարդկանց հետ, ում վերջերս շատ եք մտաբերել: Մտերիմների հետ շփումներում միանգամայն անկեղծ եք, ինչը բարձր կգնահատվի: Հարմար օր է նոր ծանոթությունների, սիրային հանդիպումների համար, կարող եք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել: Ամեն դեպքում՝ իրադարձությունների զարգացումը կգոհացնի:
Ձկներ Այսօր դուք ավելի շատ կզբաղվեք ուրիշների, քան սեփական գործերով, և դա ձեզ շատ դուր կգա: Դուք չեք վարանում օգնել նրանց, ովքեր դժվար իրավիճակում են հայտնվել, իսկ շրջապատը չի դադարում գովաբանել ձեզ բարության և մարդասիրության համար: Անձնական կյանքում նախաձեռնողականության ցուցաբերումն օգտակար է, նույնիսկ եթե ինքնավստահությունը ոչ միշտ է հերիքում: