Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան կատալոնական «Բարսելոնա» չի տեղափոխվի: «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերքել է, որ ակումբը պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել իտալական ակումբին:
Պոգբայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են նաև Մադրիդի «Ռեալ»-ն ու ՊՍԺ-ն: Նրա տրանսֆերը գնահատվում է 100 մլն եվրո: