ՉԼ. Իկեր Կասիլյասի նոր ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի  դարպասապահ Իկեր Կասիլյասը սահմանել է Չեմպիոնների լիգայի «չոր» խաղերի ռեկորդ: Նա գոլ բաց չթողեց «Ատլետիկո»-ի դեմ ապրիլի 22-ին կայացած խաղում:

Կասիլյասը Չեմպիոնների լիգայում դարպասն անառիկ պահեց 52-րդ անգամ՝ այդ ցուցանիշով մեկ խաղով գերազանցելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հոլանդիայի հավաքականի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարի ռեկորդը:

Նշենք, որ այդ խաղում «Ռեալը» հաղթեց նվազագույն հաշվով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:




Լրահոս