Լրագրողին անմեղ ճանաչեցին, իսկ դատախազի որդուն` տուգանեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր արդարացրեց լրագրող Ռուբեն Գրդզելյանին, իսկ ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի, դեմ կայացրեց մեղադրական դատավճիռ: Վերջինս պետք է տուգանք վճարի 50 000 դրամի չափով:
Ինչպես “Փաստինֆո”-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռ. Գրդզելյանի պաշտպան Արմեն Սողոմոնյանը, եզակի արդար և օբյեկտիվ դատավճիռ է կայացվել: Նա նշեց, որ դատարանի դատավճռով իր պաշտպանյալը որպես արդարացված անձ իրավունք ունի փոխհատուցում պահանջել. մեղադրյալի, ապա ամբաստանյալի կարգավիճակում գտնվելու համար, սակայն այս հարցի կապակցությամբ կողմը դեռևս որոշում չի ընդունել:
“Փաստինֆո”




Լրահոս