«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին կարող է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբը: Այս ամենով հանդերձ` նա մերժել է թուրքական «Ֆեներբախչե»-ի ու «Գալաթասարայ»-ի առաջարկները:
Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ թուրքական ակումբները հոլանդացի հարձակվողին առաջարկել են շահավետ պայմանագիր՝ 220.000 ֆունտ շաբաթական աշխատավարձով: Նա ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել վնասվածքի պատճառով, սակայն ցանկանում է շարունակել ելույթները եվրոպական առաջատար առաջնություններից մեկում: