Կասիլյասը չի հեռանա ակումբից, եթե անգամ մնա պահեստայիններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ ակումբային գրանցումը չի փոխի, անգամ եթե մնա պահեստայինների նստարանին:

«Ցանկանում եմ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել: Հուսով եմ, որ մինչև վերջ կկատարեմ պայմանագրային պարտավորություններս: Պետք է աշխատեմ ու պայքարեմ մեկնարկային կազմում տեղի համար:

Չեմ հեռանա «Ռեալ»-ից, նույնիսկ եթե մնամ պահեստայինների նստարանին»,- նշել է Կասիլյասը:  Նրա  գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ.:




Լրահոս