Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրին այսօր՝ հոկտեմբերի 10-ին ժամը 08:20-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնեցին Ոստիկանությունից, ՎԱԶ 2101 մակնիշի 12 ԼԼ 619 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, հատելով բաժանարար գոտին, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի մաս եւ բախվել դեպի “Տոյոտա Կորոլա” մակնիշի 010 ՈՍ 05 համարանիշի ավտոմեքենային: Ոստիկանությունից հաստատեցին, որ “Տոյոտա Կորոլան” Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանի ծառայողական մեքենան է, վթարի ժամանակ նա մեկնում էր Արմավիր՝ աշխատանքի:
Ոստիկանության գեներալ-մայորի Տոյոտա Կորոլան վթարի է ենթարկվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ