1324 ուսանող դուրս են մնացել բուհերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ամփոփվել են 2011-12 թ.թ. ուսումնական տարվա արդյունքները՝ 1324 ուսանող ակադեմիական պարտքի պատճառով դուրս են մնացել բուհերից: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ լուծարքային բոլոր ժամանակահատվածներն արդեն սպառվել են: 

Ա. Աշոտյանի տեղեկացմամբ՝վարձավճարի պատճառով այս տարի դուրս է մնացել 130 ուսանող (բուհերից հեռացածների 10 %-ը): Այս տվյալները վերաբերում են միայն պետական բուհերին: Բժշկական համալսարանից դուրս են մնացել 200 հոգի, Գավառի պետական համալսարանից՝ 217 հոգի (այս համալսարանը խստացրել է կարգապահական կանոնները), 170 հոգի՝ ագրարային համալսարանից, 163ը՝ ճարտարագիտական համալսարանից, 154-ը՝ տնտեսագիտական համալսարանից, 120-ը՝ պետական համալսարանից:




Լրահոս