«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, դաշնակահար Տիգրան Համասյանը և երգահան Լիլիթ Պիպոյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում խոսեցին հայկական երաժշտության առանձնահատկությունների մասին:
Սերժ Թանկյանը խոսեց դուդուկի և կիթառի հնչյունների միաձուլման մասին և որպես օրինակ բերեց իր ստեղծագործություններից մեկը:
«Երկու գործիքների կիրառությունը միասին շատ հետաքրքիր է: Այդ միանությունը ուրիշ աշխարհ է ստեղծում: Մենք հետաքրքիր մելամաղձոտություն ունենք, և դրա համը ուրիշը չունի»,- նշեց նա:
Տիգրան Համասյանն էլ նշեց, որ արտասահմանում հայկական երաժշտությունը էկզոտիկ մի բան են ընկալում: Քննարկումները շարունակվում են: