Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ` ապրիլի 24-ին, Էրեբունի թանգարանի տարածքում «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները հանրահավաք էին հրավիրել, իրենց խոսքով, սկիզբն են դնում ռեժիմի հեռացման գործընթացի:
Այսօր` ապրիլի 25-ին, ՀԽ անդամները նույն ժամին և նույն տեղում պատրաստվում են նորից հավաքվել, այսինքն` իրենք սկսում են իրենց ամենաօրյա ակցիաները: Իսկ նստացույց կանեն, թե` ոչ, Armlur.am-ի հետ զրույցում ՀԽ անդամ Կարո Եղնուկյանն ասաց` հանրահավաքի ժամանակ կորոշեն:
Նշենք` ՀԽ անդամների պահանջն է նաև իրենց քաղբանտարկյալ ընկերների ազատ արձակումը: