Նեպալում գրանցված հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է շուրջ 560 մարդ: 7.9 բալ հզորությամբ երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտվնել է երկրի մայրաքաղաք Կատմանդուից 77 կմ հեռավորության վրա, դարձել է վերջին 80 տարիների ընթացքում այստեղ գրանցված ամենահզոր երկրաշարժը:
Նեպալի հետ հարևան երկրներում ստորգետնյա ցնցումները հանգեցրել են 30 մարդու մահվան, որոնցից 20-ը՝ Հնդկաստանում:
Կատմանդուում գլխավոր քաղաքացիական հոսպիտալն ընդունում է տասնյակ տուժածների: Զոհերի մասին տեղեկությունները հետզհետե ճշգրտվում են:
Փլուզվել է հին Դխարախարա աշտարակը և հայտնի չէ, թե քանի մարդ կարող է գտնվել դրա փլատակների տակ:
Աշտարակը կառուցվել է 19-րդ դարի սկզբում և մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: