Աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովն ու գրոսմայստեր Նայջել Շորթը հրապարակել են Grand Chess Tour-ի երեք սուպերմրցաշարերի 8 մասնակցի անունները, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը:
Մրցաշարը կանցկացվի ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Դրան կմասնակցեն Լևոն Արոնյանը, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, հնդիկ Վիշվանաթան Անանդը, հոլանդացի Անիշ Գիրին և ամերիկացի Հիկարու Նակամուրան: