Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հետաձգվեց մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում “փուչիկների հրդեհման գործով” մեղադրվող Սերոբ Բոզոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այդ մասին միջնորդություն ներկայացրեց պաշտպան Կարեն Մանուչարյան, նշելով, որ իրեն ժամանակ է անհրաժեշտ իր ճառը նախապատրաստելու համար: Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 17-ին: Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը միջնորդություն ներկայացրեց Սերոբ Բոզոյանին դատապարտել մեկ տարվա ազատազրկման, նկատի ունենալով այն, որ ամբաստանյալը ընդունում է իր մեղքը, զղջում է, նրա մեղքը հաստատված է ինքնախոստովանական ցուցմունքներով:
Փուչիկների գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 17-ին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ