Ժամեր առաջ Նյու-Յորքի Madison Square Garden մարզադահլիճում ավարտվել է գերծանր քաշային կարգում WBA (Super), WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի և 30-ամյա ամերիկացի Բրայանտ Ջենինգսի միջև մենամարտը:
Մենամարտը շարունակվել է բոլոր ռաունդներում: Վլադիմիրն ավելի դիպուկ ու ակտիվ է եղել: Ջենինգսը չէր հանձնվում, բայց նրան այդպես էլ չհաջողվեց ցանկալի արդյունքի հասնել:
Այս մենամարտից հետո Վլադիմիր Կլիչկոն կշարունակի մնալ աշխարհի բացարձակ չեմպիոնը ծանրքաշային կարգում: Նա 9 տարի շարունակ կրում է այս տիտղոսը, և այսօր պաշտպանեց այն 18-րդ անգամ:
Վերջին Ռաունդ`
https://www.youtube.com/watch?v=h2ap9NaSF5o