Հրանուշ Հակոբյանը մասնակցել է «Գոհար» Հայաստանի աստղերի հետ» երևանյան համերգի DVD սկավառակի շնորհանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Գոհար» Հայաստանի աստղերի հետ» երևանյան համերգի DVD սկավառակի շնորհանդեսին, որը նախաձեռնել էր լիբանանահայ բարերար Գոհար Խաչատուրյանը:

Համերգը, որը նվիրված է եղել Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը, տեղի էր ունեցել դեռևս 2011թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում՝ «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ-երգչախմբի և հայ էստրադային երգիչների մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում հանձնվեցին շնորհակալագրեր, մեդալներ բոլոր նրանց, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել իր ծավալով եզակի և մասշտաբային «Գոհար Հայաստանի աստղերի հետ» համերգին :

Ցուցադրվեցին նաև ֆիլմեր համույթի գործունեության մասին և ի հիշատակ մաեստրո Սեպուհ Աբգարյանի:

unnamed (7) unnamed (8)




Լրահոս