«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այսօր տեղի կունենա ԲՀԿ նախկին առաջնորդ Գ. Ծառուկյանին պատկանող, Աբովյան քաղաքում գտնվող տոնավաճառի բացումը: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում բարձրացրին վարձավճարները, ինչը առեւտրականների զայրույթն էր առաջացրել: Ծառուկյանն էլ նրանց առաջարկել էր առանց վճարի իրենց առեւտուրը կազմակերպել Աբովյանում. առեւտրականները համաձայնել էին: 3 ամսում հատկացված տարածքը դարձել է տոնավաճառ` իր բոլոր հարմարություններով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: