Սահմանամերձ շրջաններում մեծ թվով զինյալների կուտակման պատճառով Ուզբեկստանի սահմանապահ ծառայությունը ուժեղացրել է Աֆղանստանի հետ սահմանի վերահսկողությունը: Այս մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է երկրի ուժային համակարգում բարձրաստիճան աղբյուրը:
«Չնայած նրան, որ Կունդուզն անմիջապես Ուզբեկստանի հետ սահմանին չի գտնվում, երկրի սահմանապահ ուժերն անցել են ծառայության ուժեղացված ռեժիմի»,- հայտնել է աղբյուրը:
Նրա խոսքերով՝ Ուզբեկստանի սահմանակից երկրներում իրավիճակի փոփոխության ժամանակաշրջանում մշակվել է սահմանապահ նոր համակարգը, որը թույլ է տալիս պահպանել սահմանի վերահսկողության ռեժիմը բնականոն ձևով՝ առանց հավելյալ ուժերի ներգրավման: