Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) բարեգործական հասարակական կազմակերպության մի խումբ անդամների՝ միության ԱՄՆ-ի Արեւմտյան շրջանի գրասենյակի տնօրեն Ժասմին Բունիաթյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է միության դերակատարությունը հայրենիքում եւ Սփյուռքում՝ այդ աշխատանքը որակելով որպես հայրենասիրության բարձր դրսեւորում: