Ինչու չեն հարցաքննել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԽ անդամներ Գարեգին Չուքասզյանը և Գևորգ Սաֆարյանը կալանավորումից հետո չեն հարցաքննվել: Armlur.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ Գևորգ Սաֆարյանը և Գարեգին Չուքասզյանը կալանավորումից հետո չեն հարցաքննվել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը չի հարցաքննել:

Հարցին` ինչո՞ւ չեն հարցաքննվել, Եգորյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե վարույթն իրականացնող մարմինն ինչու չի հարցաքննել: Քննիչը չգիտի` ինչ հարցեր տա նրանց: Ավելին ասեմ, Գարեգին Չուքասզյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և այս գործով մեղադրյալները հայտնել են, որ իրենք պատրաստ են հարցաքննվել, բայց քննիչները չեն հարցաքննում»,- մեկնաբանեց փաստաբան Տիգրան Եգորյանը:




Լրահոս