Արգենտինական խոշորագույն Clarin թերթն ապրիլի 27-ի համարում հարապարակել է հարցազրույց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որում նա անդրադարձել է, Հայաստանին Արցախի միանալու, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք ձգտում ենք վերջապես միանալ Հայաստանին: Մենք ապրում ենք այդ բուռն ցանկությամբ: Բայց դեռ չի եկել դրա ժամանակը»,- ասել է Բակո Սահակյանը: Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը օգնում է ղարաբաղյան ուժերին, եւ ԼՂ սպաները պարբերաբար վերապատրաստվում են իրենց ռուս գործընկերների հետ:
Բակո Սահակյանն ասել է նաեւ, որ մտահոգիչ է ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս երկրների կողմից «վտանգավոր պետությանը» զենք վաճառելու փաստը: Ի դեպ, Բակո Սահակյանից հարցազրույց վերցրած լրագրողը՝ Մարսելո Կանտելմին 2013 թվականի օգոստոսից Ադրբեջանի սև ցուցակում է, եւ նրան արգելվում է այդ երկիր մուտք գործել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում