Գյումրիի ռուսական ռազմաբազայում մեկնարկել է զինծառայողների պլանային հերթափոխը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայում մեկնարկել է զորակոչով ծառայություն անցնող զինծառայողների պլանային հերթափոխը: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին»,  հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:

«Մոտ 3 հազար զինվոր և սերժանտ ծառայությունը կշարունակի ռազմական շրջանի միավորումներում: Նրանց կփոխարինեն ուսումնական կենտրոններից ու զորամասերից պատրաստված մասնագետներ: Ժամանող անձնակազմը` ըստ մասնագիտությունների, կբաշխվի Գյումրիի ու Երևանի ռազմական կայազորների ստորաբաժանումներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բոլոր ժամանած զինծառայողները անցնում են ֆիզիկական, բժշկական, բարոյահոգեբանական և մասնագիտական որակներով ընտրություն:




Լրահոս