Այսօր խորհրդարանը 92 կողմ, 4 դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանների ու դիակիզարանների շահագործման» մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Այս նախագծով նախատեսվում է ստեղծել մասնավոր գերեզմանատներ:
Փոփոխությամբ մասնավոր գերեզմանատան շահագործողի հետ կնքված պայմանագրի ժամկետի լրանալուց հետո մասնավոր գերեզմանատան կառավարիչը պարտավոր է սափորը պահպանել անժամկետ: