Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են ցնցող միջադեպի հանգամանքները, որը տեղի է ունեցել Մոսկվայի մետրոպոլիտենի «Կուրսկի» ու «Հեղափոխության հրապարակ» կայարանների միջև: Նախնական տվյալներով՝ ուղևորներից մեկը չի հասցրել ժամանակին մտնել գնացքը, ինչի հետևանքով 53-ամյա մոսկվացին սեղմված է մնացել վագոնի դռների մեջտեղում:
Չնայած միջադեպին` մեքենավարը շարժվել է տեղից: Ոստիկանության աշխատակիցներից մեկի խոսքերով՝ մեքենավարը կանգ չի առել անգամ այն բանից հետո, ինչ ուղևորները նրան տեղեկացրել են միջադեպի մասին: Նա կանգ է առել միայն հաջորդ կայարանում:
Տղամարդը գանգուղեղի ցնցումով, գլխուղեղի ու բազմաթիվ այլ ծանր վնասվածքներով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: