Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը գործարկում են «0-8000-1007» վստահության հեռախոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

29 Ապրիլի, 2015 թվական, Երևան. Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են «0-8000-1007» վստահության հեռախոսագծի գործարկման մասին։ «0-8000-1007» կարճ հեռախոսահամարին կարող են զանգահարել բոլոր նրանք, ովքեր ունեն երեխաներին առնչվող հարցեր, խորհրդատվության կամ մասնագիտական աջակցության կարիք։

Նախաձեռնությունը նպատակ ունի նաև արագ տեղեկատվություն տրամադրելու և արձագանքելու միջոցով խթանել երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը: Օգնության կարիք ունեցող անձիք կարող են տեղեկատվություն ստանալ դաշտում առկա երեխայի պաշտպանության ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության միջոցով։

«Beeline»-ի սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է տրամադրել այնպիսի թվային և տեխնոլոգիական լուծումներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը, ինչպես նաև մարդկանց ուշադրությունը հրավիրել հասարակությունում առկա սոցիալական խնդիրների և դրանց լուծումների վրա: Համոզված եմ, որ այս նախաձեռնության շնորհիվ թե´ երեխաները, և թե´ ծնողները կստանան ոչ միայն իրենց հուզող հարցերի պատասխանները, այլ նաև համապատասխան ցուցումներ և խորհրդատվություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մանկական զարգացման հիմնադրամը շարունակում է իր յուրօրինակ համագործակցությունը Beeline-ի հետ: Մեր աշխատանքում շատ կարևոր է խոցելի  ընտանիքներին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել գործող ծառայությունների, իրավական ակտերի, օրենքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այս նպատակով 0-8000-1007  վստահության հեռախոսահամարը կապահովի երեխաների պաշտպանության բազմաթիվ խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, ինչպես նաև ՄԶՀ և այլ գործող ծառայությունների առավել հասանելիության ապահովումը հանրությանը,  խոցելի ընտանիքներին և երեխաներին», – ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչև ժամը 17։30-ը։  Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։

Վստահության հեռախոսագիծը տրամադրվել է GSMA գլոբալ նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է երեխաների պաշտպանության համար հեռախոսագծերի տրամադրմանն աջակցելուն։ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը ծրագրին միացել է 2014 թ. նոյեմբերի 20-ին, երբ ամբողջ աշխարհում նշվում էր ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի 25-ամյակը։

unnamed

unnamed (1)




Լրահոս