Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանից հետաքրքրվեց էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման մասին:
«Սոցիալական «կատաստրոֆիկ» վիճակում գտնվող քաղաքացիների համար սա թիվ մեկ խնդիրն է», – հայտարարեց պատգամավորը:
Ի պատասխան փոխնախարարը նշեց, թե թանկացման հարցը գտնվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում: «Մեզ մոտ սակագների հետ կապված որոշումների վերաբերյալ կա իրավասու մարմին և վերջինս ստանալով հայտեր` ինքն է որոշում` այդ առաջարկները ընդունեն, թե ոչ: Ես չեմ կարող ասել, ամեն տարի էլ քննարկումներ լինում են»:
«Հասկանալով ատոմակայանի ռազմավարական նշանակությունը` այդուհանդերձ նախորդ տարի լրջագույն սկանդալներ եղան: Ձեր նախարարությունն արե՞լ է հաշվարկներ, թե որոշ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների արդյունքում որքան վնաս է հասցվել պետությանը», – հետաքրքրվեց նա:
Անդրադառնալով նախորդ տարի արձանագրված չարաշահումներին ու փոխտնօրենի ձերբակալությանը՝ Ա. Գալստյանը հայտնեց, որ նախաքննությունը շարունակվում է, իսկ վերջնական եզրակացություններից հետո պարզ կլինի վնասի չափը: