Արմեն Աշոտյանը` դեսպան նշանակվելու լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունում սպասվող կադրային փոփոխությունների մասին խոսակցությունները գնալով շատանում են: Դրանցից մեկի համաձայն` ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարող է նշանակվել Գերմանիայում ՀՀ դեսպան:

Այսօր ԱԺ-ում Արմեն Աշոտյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե ինքը նոր պաշտոնի է նշանակվելու: Միաժամանակ, նախարարը նշեց, թե սովոր է, որ իր մասին մամուլում հաճախ են գրում և ինքն էլ իր մասին տեղեկությունները հենց այդտեղից է իմանում:

Ա. Աշոտյանն ընդգծեց, որ իրենց առջև որպես գերխնդիր դրված է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում նախարարական համաժողովի պատրաստությունը:




Լրահոս