Ռուբեն Հայրապետյանի արտադրանքն ընդդեմ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի՞. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ն արձանագրել է, որ այս երկուշաբթի մեկնարկած ԱԺ քառօրյայի ընթացքում խորհրդարանի նիստերի դահլիճում բոլոր պատգամավորների սեղաններին «մե շիշ» «Նոյ» եւ բաժակ է դրված: Նկատենք, որ մինչ այս ԱԺ-ում օգտագործվում էր միայն «Ջերմուկ» եւ «Բյուրեղ», որոնք արտադրվում են ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանին պատկանող գործարանում: Իսկ «Նոյը» եւ «Բջնին» արտադրվում են ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի գործարանում:

Կարելի կարծել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է Արսենյանի «գործին խփել»: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ լրատվականի ղեկավար Արսեն Բաբայանից ճշտել, թե ինչու է որոշվել հատկապես «Նոյ» դնել սեղաններին: «Գնումների գործընթաց է, որ ընկերությունը հաղթում է, այդ ընկերությունն էլ մատակարարում է: Կոնկրետ դեպքում հաղթել է «Նոյ» ապրանքանիշը ներկայացնող ընկերությունը»,- պատասխանեց Բաբայանը: Այսպիսով, պետք է արձանագրել, որ ԱԺ-ում «Ջերմուկ»-ի մենաշնորհը կոտրվել է՝ թեեւ այս դեպքում ի հաշիվ Հ. Թովմասյանի «սիմպատիաների»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս