«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այլեւս կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: «Ժողովուրդ»-ը դեռեւս մեկ շաբաթ առաջ գրել էր, որ նշված ընտրությունները հենց այդ օրն են տեղի ունենալու: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Աբովյանի քաղաքապետի լիազորությունները դադարեցնելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Կառավարության որոշումը, որն ընդունվել է դեռեւս ապրիլի 22-ին, այսօրվանից ուժի մեջ կմտնի, քանի որ այն երեկ հրապարակվել է «Պաշտոնական տեղեկագրի» հերթական համարում:
Տիգրան Մուկուչյանը նաեւ հավելեց, որ այսօր, երբ արդեն որոշումն ուժի մեջ մտած կլինի, ընտրությունների ժամանակացույցը կհրապարակվի ԿԸՀ պաշտոնական կայքէջում:
Սա նշանակում է, որ արդեն իսկ կարող ենք արձանագրել՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածուների առաջադրման գործընթացը կմեկնարկի մայիսի 3-ին եւ կավարտվի մայիսի 8-ին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: