Armlur.am-ի տեղեկություններով, Երևանում հերթական ինքնասպանության փորձի դեպքն է գրանցվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` այսօր կեսգիշերին Երևանի բնակիչ 25-ամյա Կարինեն մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհի կայարանի գետնանցումում փորձել է ինքնասպան լինել` ձախ նախաբազկի երակները կտրելու միջոցով:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` բարեբախտաբար, աղջկա կյանքը հաջողվել է փրկել. նա շտապ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Իսկ ավելի ուշ իր այդ քայլը պատճառաբանել է այն հանգամանքով, թե հոգնել և հիասթափվել է իր կյանքից և այլևս ապրել չի ուզում:
Տեղեկությունը հաստատեցին Ոստիկանության լրատվական բաժնից` հավելելով, որ հանգամանքները պարզվում են: