«Не дождетесь». Հովհաննես Մանուկյանը` իր պաշտոնանկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ներքաղաքական վերադասավորումների մասին խոսակցությունները գնալով ակտիվանում են: Այժմ խոսք է գնում նաև կառավարությունում սպասվող կադրային փոփոխությունների մասին:

Ըստ այդ լուրերի` արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ազատվելու է իր պաշտոնին և նշանակվելու  է  եվրոպական որևէ երկրում դեսպան: Նշենք, որ մինչ նախարար նշանակվելը, նա զբաղեցնում էր Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը:

Հովհաննես Մանուկյանը, սակայն, հերքում է նման լուրերը: Այսօր լրագրողների հարցին ի պատասխան, նախարարը  կարճ ու կոնկրետ նշեց. «Не дождетесь»: Երբ խնդրեցինք այս արտահայտության նման հայերեն համարժեք ներկայացնել, նախարարը նշեց.  «Դա այդպիսի արտահայտություն է, բառացի թարգմանել չի լինի»:

Հիշեցնենք, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին լուրեր ևս շրջանառվում էին: ԿԳ նախարարն էլ երեկ այս տեղեկությունը հերքել էր և նշել` սովոր է, երբ իր մասին մամուլում հաճախ է գրվում:




Լրահոս