Շարմազանովը մեղք չունի, այն ժամանակ նա փոքր երեխա էր. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ խորհրդարանում հայտարարել է, թե Ատոմակայանն իր երեխան է: Այսօր պատգամավորը նշեց, թե այդ հայտարարության ժամանակ «լավ ընկեր Շարմազանովը» ծիծաղում էր:

«Շարմազանովը մեղք չունի, այն ժամանակ ինքը փոքր երեխա էր, որտեղի՞ց պիտի կարդար, թե ինչ է եղել: Պատմության գրքերի՞ց, իսկ ի՞նչ են գրել այն ժամանակ պատմության գրքերում: Ով շատ է քծնում, ամենալավ պատմաբանն է հիմա: Իսկ մի քանի տգետ էլ այստեղ մազութի ու ցուրտ ու մութ տարիների հանձնաժողով էին ստեղծել՝ առանց հաշվելու, թե այս ի՞նչ ենք անում, ո՞ւմ հետ ենք խոսում: Ձեզանից շատերը մասնակից են եղել այդ քննարկմանը»,-նշեց Բագրատյանը:

«Ձեր կառավարման շրջանում Ձեր ջանքերով է բացվել. մենք պետք է ավելի հանդուրժող լինենք, պարո՛ն Բագրատյան: Ավելի շատ զգացմունքային ելույթները որևէ մեկիս օգուտ չեն տալիս»,-ի պատասխան նշեց Շարմազանովը:




Լրահոս