Որերորդ անգամ է` փորձում են ՀՀՇ-ի վրա ստվեր գցել. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ԱԺ-ում ելույթ ունենալիս նշեց, թե ատոմակայանի փակման խնդիրները լուծվել են քաղաքական հուժկու ճնշման տակ: «Մեր ժողովուրդն է փակել՝ ՀՀՇ-ի նախաձեռնությամբ: Սա իրողություն է, պատմական փաստ: Փակվել են և´ ատոմակայանը, և´ «Նաիրիտը»:

Այս խոսքերից հետո ՀԱԿ  խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն արձագաքեց Խոսրով Հարությունյանին: «Արդեն որերորդ անգամ է՝ այս դահլիճում փորձում են ՀՀՇ-ի վրա ստվեր գցել, կեղծում են պատմությունը, պատմության դասագրքերը ամբողջությամբ լցված են կեղծիքներով շարժման նկատմամբ, անկախության նկատմամբ»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է պնդմանը` 1989-ին ատոմակայանը ՀՀՇ-ի ճնշմամբ է փակվել, Մանուկյանը նկատեց, թե որ եղել է ճնշում, դա ակնհայտ է: «Բայց չասել, որ երկրաշարժից անմիջապես հետո էր և ամբողջ ազգ ու ժողովուրդն ահաբեկված էր երկրաշաժից և վախենում էր, որ երկրաշարժ է լինելու, և կարող է ատոմակայնից հոսք լինի, ո՞վ չգիտի: Բայց այստեղ ասել, թե միայն ճնշման արդյունքով է փակվել, ճիշտ չէ, ի՞նչ է հիմք չկար փակվելու, եղել է չէ՞»: Մանուկյանը հորդորեց՝ քննադատել, բայց չկեղծել:




Լրահոս