Հայաստանի ազգային հավաքականի և Պերմի «Ամկար»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին: Մի քանի հատվածներ ներկայացնում ենք ստորև:
«Կարիերաս սկսել եմ բակից: Դա այն ժամանակ էր, երբ Հայաստանում ֆուտբոլի համար խելագարվում էին գրեթե այնքան, որքան Բրազիլիայում: Մի օր եկավ մարզիչն ու հարցրեց՝ ով է ցանկանում պրոֆեսիոնալ կերպով զբաղվել ֆուտբոլով: Այդպես հայտնվեցի Երևանի ֆուտբոլի դպրոցում: 2001թ. մեկնարկելով Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ «Փյունիկ»-ը 10 անգամ անընդմեջ դարձավ երկրի չեմպիոն: Թիմն ունի ամենալավ բազան Հայաստանում»,- նշել է նա և անդրադարձել նաև Հայաստանի հավաքականի խաղին.
«Երբ կորցնում ես առաջատարներին, շատ բարդ է դրական արդյունքի հասնել: Չէ՞ որ մենք Իսպանիայի հավաքականը չենք, որտեղ վնասվածք ստացած ֆուտբոլիստին հեշտությամբ փոխարինում է ինչ-որ մեկը պահեստայինների նստարանից: Հայաստանը չի կարող առանց Մխիթարյանի, Մովսիսյանի ու Օզբիլիսի»: