ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ո՞ր շենքերն ու շինություններն են համարվում գույքահարկով հարկվող օբյեկտներ:

Գեւորգ Կիրակոսյան (28 տարեկան, ապրանքագետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2002թ.-ին ընդունված «Գույքահարկի մասին» ՀՕ-491-Ն օրենքի՝ գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.
ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները,
բ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն),
գ) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) եւ դրանց կից օժանդակ շինությունները,
դ) առանձին կանգնած ավտոտնակները,
ե) հասարակական նշանակության շինությունները,
զ) արտադրական նշանակության շինությունները,
է) սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես ասում են` էլ բան մնա՞ց: Փաստորեն, քաղաքացին շինության տեսքով ինչպիսի սեփականություն էլ ունենա` լինի դա բնակարան, թե մի փոքրիկ ավտոտնակ, ստիպված է պետությանը գույքահարկ վճարել:




Լրահոս