Իշխանությունների ցինիզմն արդեն հասել է իր գագաթնակետին, ռեժիմը որոշել է ամեն քայլափոխի ծաղրել ժողովրդին: Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն Աժ-ում ներկայացնում էր “Նվազագույն աշխատավարձի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության նախագիծը: Ըստ այդմ` առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 32 հազար 500 դրամից դարձնել 35 հազար դրամ: Բայց “ազգի փրկության” ծրագիրը չանցավ, քանի որ բոլորին է հայտնի, որ ՀՀ-ում գներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Պատահական չէ, որ երբ ընդդիմադիր պատգամավորները ֆինանսների նախարարին հարցրին` ՀՀ-ում խայտառակ գնաճի պայմաններում մարդն ինչպես կարող է ապրել 35 հազար դրամ նվազագույն աշխատավարձով Վ. Գաբրիելյանը կցկտուր բացատրեց. “Սպառողական զամբյուղը կազմող շատ ապրանքներ կարելի է գնել նվազագույն աշխատավարձի 7-8%-ով այսինքն` 2500 դրամով”:
Ժողովուրդ. Իշխանությունների ցինիզմն արդեն հասել է իր գագաթնակետին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ