ԼԻԼՈՒԻ «ԱՐԿԱԾՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում: Վաղ առավոտյան` ժամը 6-ի սահմաններում, երկու երիտասարդ «Նիսան» մակնիշի մեքենայով Հյուսիսային պողոտայով ու հարակից տարածքով բարձր երաժշտությամբ ու մեծ արագությամբ վերուվար են արել՝ գրավելով մարդկանց ուշադրությունը: Ականատեսները նկատել են, որ Մաշտոցի պողոտայում ճանապարհային ոստիկաններն այդ մեքենային կանգնեցրել են՝ պարզելու համար, թե ով է նման իրարանցում ստեղծել: Պարզվել  է՝ մեքենայի ղեկին կին է, իսկ կողքին նստածը` մի երիտասարդ:
Երբ ոստիկանները փորձել են կարգի հրավիրել վարորդին, մեքենայում գտնվողները  սկանդալ են սարքել եւ չեն ենթարկվել ոստիկաններին, ինչի արդյունքում բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: «Ժողովուրդի» տեղեկություններով՝    մեքենայի ղեկին եղել է երգչուհի Լիլուն: Փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել  ճանապարհային ոստիկանությունից: «Նման միջադեպ գրանցվել է, բերման է ենթարկվել բարձր արագությամբ շրջապտույտներ կատարած վարորդը»,-պարզաբանեցին  ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնից` խուսափելով անուններ նշելուց:




Լրահոս