«Եթե կտեսնենք, որ ընտրությունը դառնում է իշխանափոխության միջոց, իհարկե, կմասնակցենք»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, այսպիսով, հող է նախապատրաստում ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին սատարելու համար: Ինչո՞ւ, բացատրենք: Ռուստամյանն ասում է, որ եթե ընտրության միջոցով հնարավոր լինի իշխանություն փոխել, իրենք սեփական թեկնածու կունենան: Բայց բոլորիս է հայտնի, որ Հայաստանում անհնար է ընտրությունների միջոցով իշխանություն փոխել: Հետեւաբար ՀՅԴ-ն հենց այդ պատճառաբանությամբ սեփական թեկնածու չի առաջադրի՝ սատարելով Վարդան Օսկանյանի թեկնածությունը: Այդպես նաեւ Ռոբերտ Քոչարյանը չի նեղանա: