Հոկտեմբերի 18-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Իջեւան) մեկնարկեց Իջեւան քաղաքի Մետաղագործների փողոցի վագոն-տնակում բնակվող, 1958թ. ծնված Սարգյուլ Սիրեկանյանի գործով դատավարությունը: Սիրեկանյանը մեղադրվում է այն բանում, որ 2011թ.-ից մինչեւ 2012թ. հունիսն ընկած ժամանակահատվածում Իջեւան քաղաքի Չըռչըռ տարածքում գործող ճաշարանի հաճախորդ տղամարդկանց համար հրավիրել է մարմնավաճառների՝ այդպիսով նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն: Նախկինում չդատված Սարգյուլ Սիրեկանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»), որով նախատեսվում է 3-6 տարվա ազատազրկում: Ս. Սիրեկանյանի խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նման մի դեպք էլ կատարվել է Բերդի տարածաշրջանում, ուր սննդի եւ հանգստի կազմակերպման համալիրի 54-ամյա ադմինիստրատորուհին հյուրանոցի սենյակները պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է 5 մարմնավաճառների` նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն: Քրեական գործ է հարուցվել նույն` 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացանք, որ առաջիկայում կնշանակվի դատաքննության օրը:
ՏԱՎՈՒՇՑԻ ԿԱՎԱՏՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ