ՀՀՇ-ն մասնակցում է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների համաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր` նոյեմբերի 7-ին մեկնել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլին՝ մասնակցելու նոյեմբերի 7-13-ը կայանալիք Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների եւ բարեփոխիչների կուսակցության՝ ELDR համաժողովին: ՀՀՇ լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում Դուբլին են մեկնել նաեւ ՀՀՇ վարչության անամներ Լեւիկ Խաչատրյանն ու Քոչար Դավթյանը, ՀՀՇ Շենգավիթի խորհրդի ղեկավար Վոլոդյա Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ ՀՀՇ-ն 2010թ.-ից դարձել է ELDR լիիրավ անդամ:




Լրահոս