Մայիսի 15-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Աննա Փիլոսյանին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Արտակ Թադևոսյանին:
Հիշեցնենք, որ Աննա Փիլոսյանը վերոնշյալ դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մայիսի 4-ի ՆՀ-285–Ա հրամանագրով, իսկ Արտակ Թադևոսյանը` ապրիլի 16-ի ՆՀ-272–Ա հրամանագրով:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, շնորհավորելով նորանշանակ դատավորներին, հույս է հայտնել, որ նրանք` իրենց մասնագիտական գիտելիքների, պատրաստվածության, ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ մեծ պատասխանատվությամբ կմոտենան որպես դատավոր իրենց առաքելության իրականացմանը:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են դատական համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: