ՄՐՑԱԿԻՑԸ ՀԱՅՏՆԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է WBA վարկածով աշխարհի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող Սյուզի Կենտիկյանի հաջորդ մենամարտի օրը՝ այն կկայանա դեկտեմբերի 1-ին: 24-ամյա Կենտիկյանի մրցակիցն աշխարհի նախկին քառակի չեմպիոն, ամերիկացի Կարինա Մորենոն է: Կողմերն արդեն պայմանագիր են կնքել: 10-ռաունդանոց մենամարտը կկայանա Գերմանիայում: Կվիճարկվի հայ բռնցքամարտիկին պատկանող WBA-ի չեմպիոնական գոտին: Մորենոյի խոսքով՝ Կենտիկյանն արդեն մեկ մենամարտ պարտվել է, իսկ դա նշանակում է, որ նրան կարելի է հաղթել: Սյուզին հաճախ է սխալվում պաշտպանվելիս՝ բաց թողնելով վտանգավոր հարվածներ: Կարինան գիտի, որ իրեն բարդ մենամարտ է սպասվում, սակայն հայտարարել է, որ հույս ունի տիտղոսը նվաճած վերադառնալ տուն:




Լրահոս