Ինչպես հայտնել էինք, որ այսօր ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող չգործող «Արտաշատ» հյուրանոցի տանիքից քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների և տեղի ուժերով կանխվել է Կ.Մ-ի (ծնվ. 1964 թ.) ինքնասպանության փորձը: