Ինչպես են նշում տոնը հայ փոքրիկները. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հունիսի 1-ն ` ամռան առաջին օրը: Բացի ամռան գալուստն ազդարարելուց` այս օրը նշվում է նաև  որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Ավանդաբար այս օրն անցկացվում են մի շարք միջոցառումներ` երեխաների օրն ավելի տոնական և հիշարժան դարձնելու համար:

Armlur.am-ը մեր փոքրիկ համաքաղաքացիներից  հետաքրքրվեց նրանց երազանքների, ցանկությունների և մանկության մասին: Մեր հարցվածներից շատերը երգչուհի կամ դերասանուհի էին ցանկանում դառնալ, հնչեցին նաև բանկի կառավարիչ և ոստիկան մասնագիտությունները, շատերն էլ դեռ չէին որոշել, թե ինչ են ցանկանում դառնալ:

Բոլոր երեխաներն էլ գոհ էին իրենց մանկությունից, սիրում էին բակային խաղերն ու դասերը:




Լրահոս